Հանդեսի Մասին
ՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ
«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսը հիմնադրվել է 2018 թվականին «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի գիտական խորհրդի որոշմամբ (գրանցման համար՝ 211.171.1003990)։
Հանդեսը հրապարակում է պատմության, քաղաքագիտության և տնտեսագիտության ոլորտներին վերաբերող ինքնուրույն գիտական հետազոտություններ, հոդվածներ, վերլուծություններ և գրախոսություններ։ Նրա հիմնական նպատակն է խթանել պատմական և արդի քաղաքական գործընթացների գիտական ուսումնասիրությունը, նպաստել նոր մեթոդաբանական մոտեցումների զարգացմանը և գիտական քննարկումների ընդլայնմանը։ Հանդեսը հարթակ է տրամադրում Հայաստանի և արտերկրի հետազոտողների համար՝ նպաստելով հումանիտար և հասարակագիտական գիտությունների զարգացմանը և միջազգային գիտական համագործակցությանը։
Խմբագրական խորհրդում ընդգրկված են Հայաստանի և արտերկրի ճանաչված գիտնականներ, պատմաբաններ, հայագետներ, քաղաքագետներ և տնտեսագետներ։
«Պատմություն և քաղաքականություն» հանդեսը լույս է տեսնում տարեկան վեց անգամ (երկամսյա պարբերականությամբ)։
Հանդեսն ընդունում է հոդվածներ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՈՒՄ
«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսն ընդգրկված է ERIH PLUS (European Reference Index for the Humanities and the Social Sciences) միջազգային գիտական տեղեկատու շտեմարանում։
ERIH PLUS-ը նախատեսված է հումանիտար և հասարակագիտական գիտությունների ոլորտներում հրատարակվող գիտական պարբերականների միջազգային տեսանելիության և մատչելիության բարձրացման համար։
Հանդեսի պաշտոնական էջը ERIH PLUS շտեմարանում՝
History and Politics — ERIH PLUS
Գլխավոր խմբագիր՝
Աշոտ Ներսիսյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր,
«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ։
ABOUT THE JOURNAL
History and Politics is a peer-reviewed academic journal founded in 2018 by the decision of the Scientific Council of the Zoravar Sepuh Historical and Political Analytical Center (Registration No. 211.171.1003990). The journal publishes original scholarly research in the fields of history, political science, and economics. Its primary objective is to promote innovative approaches to the study of historical and contemporary political processes and to encourage academic discussion based on scientific methodology and critical analysis. The journal provides a platform for researchers from Armenia and abroad and welcomes contributions that advance knowledge in the humanities and social sciences. The Editorial Board includes distinguished scholars, historians, political scientists, economists, and Armenologists from Armenia and various foreign countries.
History and Politics is published six times a year (bimonthly).
The journal accepts submissions in Armenian, English, Russian, French, and German.
INTERNATIONAL INDEXING
The scientific journal History and Politics is included in ERIH PLUS (European Reference Index for the Humanities and the Social Sciences), an international reference index for scholarly journals.
ERIH PLUS promotes the visibility and discoverability of scholarly journals in the humanities and social sciences.
The journal's official ERIH PLUS listing is available here:
History and Politics — ERIH PLUS
Editor-in-Chief:
Ashot Nersisyan,
Doctor of Historical Sciences, Professor,
Professor at the Chair of Armenian History, Yerevan State University,
President of the Zoravar Sepuh Historical and Political Analytical Center.
ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսում ներկայացված հոդվածները ենթարկվում են պարտադիր մասնագիտական գրախոսության։ Հոդվածի ստացումից հետո խմբագրությունը նախնական գնահատում է դրա համապատասխանությունը հանդեսի թեմատիկ ուղղվածությանը, գիտական չափանիշներին և տեխնիկական պահանջներին։ Նախնական ընտրությունն անցած հոդվածներն ուղարկվում են համապատասխան ոլորտի մասնագետներին՝ գիտական գրախոսության։
Հանդեսում կիրառվում է երկկողմանի անանուն (double-blind) գրախոսության սկզբունքը, որի ընթացքում հեղինակների և գրախոսների ինքնությունը միմյանց չի բացահայտվում։
Գրախոսության նպատակն է գնահատել հոդվածի գիտական նորույթը, արդիականությունը, մեթոդաբանությունը, սկզբնաղբյուրների և մասնագիտական գրականության օգտագործման մակարդակը, ինչպես նաև ներկայացված եզրակացությունների հիմնավորվածությունը։
Գրախոսների եզրակացությունների հիման վրա խմբագրությունը կարող է՝
• ընդունել հոդվածը հրապարակման,
• առաջարկել վերամշակում,
• վերադարձնել հոդվածը էական փոփոխությունների համար,
• մերժել հրապարակումը։
Հեղինակի կողմից ներկայացված կարծիքները, երաշխավորագրերը կամ այլ մասնագիտական գնահատականները կարող են դիտարկվել որպես լրացուցիչ տեղեկատվություն, սակայն դրանք չեն փոխարինում հանդեսի կողմից կազմակերպվող պարտադիր գրախոսության գործընթացին։
Հոդվածի հրապարակման, վերամշակման կամ մերժման վերաբերյալ վերջնական որոշումն ընդունում է խմբագրական խորհուրդը՝ գրախոսների եզրակացությունների հիման վրա։
«Պատմություն և քաղաքականություն» հանդեսը հետևում է ակադեմիական բարեվարքության, գիտական ազնվության, թափանցիկության և հրատարակչական էթիկայի միջազգային սկզբունքներին։ Հեղինակները պարտավոր են ներկայացնել ինքնուրույն գիտական աշխատանքներ, պահպանել հեղինակային իրավունքի պահանջները և բացառել գրագողության, տվյալների կեղծման կամ այլ ոչ էթիկական գործելակերպի ցանկացած դրսևորում։
Գրախոսների կարծիքները և հրապարակման վերաբերյալ նյութերը պահպանվում են հանդեսի արխիվում։
PEER REVIEW, PUBLICATION ETHICS AND EDITORIAL POLICY
All scholarly articles submitted to the journal History and Politics are subject to mandatory peer review.
Upon submission, each manuscript undergoes an initial editorial assessment to determine its compliance with the journal’s scope, academic standards, and technical requirements. Manuscripts that successfully pass this stage are forwarded to specialists in the relevant field for scholarly review.
The journal applies a double-blind peer-review process in which the identities of both authors and reviewers remain anonymous throughout the review procedure.
The purpose of peer review is to evaluate the originality, scholarly significance, methodology, use of primary and secondary sources, and the validity of the conclusions presented in the manuscript.
Based on the reviewers’ reports, the Editorial Board may decide to:
• accept the manuscript for publication;
• request minor or major revisions;
• return the manuscript for substantial improvement;
• reject the manuscript.
Any recommendation letters, testimonials, or expert opinions submitted by the author are considered supplementary materials and do not replace the journal’s mandatory peer-review procedure.
The final decision regarding acceptance, revision, or rejection of a manuscript is made by the Editorial Board on the basis of the reviewers’ evaluations.
History and Politics adheres to internationally recognized principles of academic integrity, publication ethics, transparency, and professional responsibility. Authors are required to submit original scholarly work, respect copyright regulations, and avoid plagiarism, data fabrication, falsification, or any other form of academic misconduct.
Review reports and publication-related documentation are maintained in the journal’s archive.
ԻՆԴԵՔՍԱՎՈՐՈՒՄ
«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսը ընդգրկված է ERIH PLUS (European Reference Index for the Humanities and the Social Sciences) միջազգային գիտական տեղեկատու շտեմարանում։
ERIH PLUS-ը միջազգային գիտական տեղեկատու համակարգ է, որը ներկայացնում է հումանիտար և հասարակագիտական գիտությունների ոլորտներում հրատարակվող գիտական պարբերականները և նպաստում դրանց միջազգային տեսանելիությանն ու գիտական հաղորդակցությանը։
Հանդեսի ընդգրկվածությունը ERIH PLUS-ում վկայում է, որ այն համապատասխանում է շտեմարանի կողմից գիտական պարբերականների համար սահմանված պահանջներին և չափանիշներին։
Պատմություն և քաղաքականություն» հանդեսում ներկայացված գիտական հոդվածները հրապարակվում են պարտադիր մասնագիտական գրախոսության ընթացակարգի հիման վրա՝ համաձայն հանդեսի Գրախոսության, հրատարակչական էթիկայի և հրատարակման քաղաքականության։
Հանդեսի պաշտոնական էջը ERIH PLUS շտեմարանում՝
History and Politics — ERIH PLUS
INDEXING
The scientific journal History and Politics is included in ERIH PLUS (European Reference Index for the Humanities and the Social Sciences).
ERIH PLUS is an international reference index that provides information on scholarly journals in the humanities and social sciences and contributes to their international visibility and scholarly communication.
The inclusion of the journal in ERIH PLUS indicates that it meets the requirements and criteria established by the index for scholarly journals.
All scholarly articles submitted to History and Politics are subject to mandatory peer review in accordance with the journal's Peer Review, Publication Ethics and Editorial Policy.
The journal's official ERIH PLUS listing is available here: History and Politics — ERIH PLUS
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. «Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսը գրախոսվող գիտական պարբերական է, որը լույս է տեսնում տարեկան վեց անգամ՝ երկամսյա պարբերականությամբ։
Հոդվածներն ընդունվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։
«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսն ընդգրկված է erih+ (European Reference Index for the Humanities and the Social Sciences) միջազգային գիտական տեղեկատու շտեմարանում։
2. Հոդվածների ներկայացման ընդհանուր պահանջները
Հրապարակման ներկայացվող հոդվածը պետք է լինի.
- ինքնուրույն գիտական հետազոտություն,
- նախկինում չհրապարակված աշխատանք,
- այլ հանդեսում միաժամանակյա հրապարակման կամ գրախոսության չներկայացված նյութ,
- հանդեսի գիտական ուղղվածությանը համապատասխանող աշխատանք,
- գիտականորեն հիմնավորված և համապատասխան աղբյուրների ու մասնագիտական գրականության վրա հիմնված ուսումնասիրություն։
Հոդվածը պետք է ունենա հստակ ձևակերպված հետազոտական խնդիր, համապատասխան մեթոդաբանական հիմք, հիմնավորված փաստարկում և տրամաբանական եզրակացություններ։
Հեղինակը պատասխանատու է հոդվածում ներկայացված փաստերի, տվյալների, հղումների և օգտագործված նյութերի ճշտության համար։
3. Հոդվածի առաջարկվող ծավալը 8,000–10,000 բառ է։
Այս սահմանը վերաբերում է հոդվածի հիմնական գիտական նյութին՝ ներառյալ ծանոթագրությունները և մատենագիտական ցանկը։
Չեն հաշվարկվում.
- հոդվածի վերնագիրը,
- հեղինակի տվյալները,
- ամփոփագիրը,
- հիմնաբառերը,
- աղյուսակները,
- նկարները,
- նկարների և աղյուսակների վերնագրերը։
10,000 բառը գերազանցող հոդվածները կարող են դիտարկվել բացառիկ դեպքերում, եթե ծավալի ավելացումը հիմնավորված է հետազոտության գիտական բնույթով և անհրաժեշտ է դրա ամբողջական ներկայացման համար։
4. Հոդվածի կառուցվածքը
Հոդվածը, հաշվի առնելով հետազոտության բնույթը, պետք է ունենա հստակ և տրամաբանական կառուցվածք։
Առաջարկվող կառուցվածքն է.
Հոդվածի վերնագիր
Հեղինակի անուն, ազգանուն
Հաստատություն / կազմակերպություն
Գիտական աստիճան և կոչում՝ առկայության դեպքում
ORCID
Էլեկտրոնային փոստ
Ամփոփագիր
Հիմնաբառեր
Ներածություն
Ներկայացվում են հետազոտության թեման, արդիականությունը, գիտական խնդիրը, նպատակը և հիմնական հետազոտական հարցերը։
Հիմնական մաս
Հոդվածի հիմնական նյութը բաժանվում է թեմատիկ և տրամաբանական ենթաբաժինների՝ ըստ հետազոտության բնույթի։
Մեթոդաբանություն
Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են կիրառված մեթոդները, տեսական մոտեցումները և հետազոտական մեթոդաբանական հիմքերը։
Քննարկում
Ներկայացված արդյունքները մեկնաբանվում են նախորդ գիտական ուսումնասիրությունների համատեքստում։
Եզրակացություններ
Հակիրճ և հստակ ներկայացվում են հետազոտության հիմնական արդյունքները և եզրահանգումները։
Պատմագիտական, տեսական և այլ բնույթի հոդվածների դեպքում վերոնշյալ կառուցվածքը կարող է ճկուն կիրառվել՝ հաշվի առնելով տվյալ ուսումնասիրության առանձնահատկությունները։
5. Հոդվածի առաջին էջում պետք է նշվեն.
- հոդվածի ամբողջական վերնագիրը, հեղինակի անունը և ազգանունը,
- գիտական աստիճանը և գիտական կոչումը՝ առկայության դեպքում, հաստատության կամ կազմակերպության անվանումը,
- քաղաքը և երկիրը,
- էլեկտրոնային փոստի հասցեն
- ORCID-ը՝ առկայության դեպքում։
Բազմահեղինակ հոդվածների դեպքում պետք է հստակ նշվի յուրաքանչյուր հեղինակի հաստատությունը։
6. Ամփոփագիր և հիմնաբառեր
Յուրաքանչյուր գիտական հոդված պետք է ունենա անգլերեն ամփոփագիր (Abstract)՝ 200–300 բառ ծավալով։ Նախընտրելի է մոտավորապես 250 բառի ծավալը։
Ամփոփագիրը պետք է հակիրճ ներկայացնի.
- հետազոտության խնդիրը,
- նպատակը,
- կիրառված մեթոդաբանությունը կամ հետազոտական մոտեցումը,
- հիմնական արդյունքները,
- հիմնական եզրակացությունները։
Ամփոփագիրը պետք է լինի ինքնուրույն հասկանալի և չպետք է պարզապես կրկնի հոդվածի ներածությունը։
Յուրաքանչյուր հոդված պետք է ունենա 5–8 հիմնաբառ (Keywords)։
Հիմնաբառերը պետք է արտացոլեն հոդվածի հիմնական թեմաները, հասկացությունները, աշխարհագրական և ժամանակագրական շրջանակները։
Անգլերեն abstract-ի առկայությունը հատկապես կարևոր է միջազգային գիտական տեսանելիության համար. գործող erih+ պահանջները բնօրինակ գիտական հոդվածների համար նախատեսում են անգլերեն ամփոփագիր։
7. Հղումներ և մատենագիտական ցանկ
Հոդվածում օգտագործված բոլոր աղբյուրները և գիտական աշխատությունները պետք է պատշաճ կերպով հղվեն։
Հանդեսը կիրառում է տողատակային հղումների համակարգ։
Տողատակի հղումները պետք է հնարավորինս ամբողջական լինեն և, ըստ աղբյուրի տեսակի, ներառեն հեղինակի անունը և ազգանունը, աշխատության վերնագիրը, հրատարակության տվյալները, տարեթիվը և համապատասխան էջը կամ էջերը։
Գիտական աշխատանքի առկայության դեպքում պետք է նշվի դրա DOI-ը։
Էլեկտրոնային աղբյուրների դեպքում պետք է նշվի համապատասխան հղումը և անհրաժեշտ մատենագիտական տեղեկատվությունը։
Հոդվածի վերջում ներկայացվում է օգտագործված գրականության և աղբյուրների միասնական մատենագիտական ցանկ՝ հանդեսի կողմից սահմանված ձևաչափով։
8. Աղյուսակներ, նկարներ, քարտեզներ և գծապատկերներ
Աղյուսակները, նկարները, քարտեզները, գծապատկերները և այլ պատկերային նյութերը պետք է ունենան հերթական համար և հստակ վերնագիր։
Յուրաքանչյուր նյութի համար պետք է նշվի աղբյուրը, եթե այն հեղինակի սեփական աշխատանքը չէ։
Հեղինակը պատասխանատու է երրորդ անձանց հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի օգտագործման իրավական հիմքերի համար։
Խմբագրությունը կարող է պահանջել տեխնիկապես ոչ բավարար որակի պատկերային նյութերի փոխարինում կամ վերամշակում։
9. Հոդվածի ներկայացման կարգը
Հոդվածը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Word ձևաչափով և հանդեսի տեխնիկական պահանջներին համապատասխան։
Հեղինակը հոդվածը ներկայացնելով հաստատում է, որ.
- հոդվածը ինքնուրույն գիտական աշխատանք է,
- այն նախկինում չի հրապարակվել,
- այն միաժամանակ չի ներկայացվել այլ հանդեսի,
- հոդվածում օգտագործված աղբյուրները պատշաճ կերպով հղված են,
- պահպանվել են հեղինակային իրավունքի պահանջները,
- ներկայացված նյութում չկան ակադեմիական անազնվության դրսևորումներ։
10․ Նախնական խմբագրական գնահատում
Ստացված յուրաքանչյուր հոդված նախ անցնում է նախնական խմբագրական գնահատում։
Խմբագրությունը գնահատում է.
- հոդվածի համապատասխանությունը հանդեսի թեմատիկ ուղղվածությանը,
- ընդհանուր գիտական մակարդակը,
- կառուցվածքը,
- տեխնիկական պահանջների պահպանումը,
- ակադեմիական էթիկայի հիմնական պահանջների պահպանումը,
- հնարավոր գրագողության կամ այլ խնդիրների առկայությունը։
Նախնական խմբագրական գնահատումը չի հանդիսանում գիտական գրախոսություն։
Խմբագրությունը կարող է նախնական փուլում չընդունել այն նյութերը, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում հանդեսի ուղղվածությանը կամ հիմնական գիտական և տեխնիկական պահանջներին։
11. Գիտական գրախոսություն
Նախնական գնահատումն անցած բոլոր հոդվածները ենթարկվում են պարտադիր երկկողմանի անանուն (double-blind) մասնագիտական գրախոսության։
Հոդվածը, որպես կանոն, ուղարկվում է համապատասխան մասնագիտական ոլորտի առնվազն երկու անկախ գրախոսների։
Հեղինակի և գրախոսների ինքնությունը միմյանց չի բացահայտվում։
Գրախոսները գնահատում են, մասնավորապես.
- գիտական նորույթը,
- թեմայի արդիականությունը,
- հետազոտական խնդրի հստակությունը,
- մեթոդաբանությունը,
- սկզբնաղբյուրների և մասնագիտական գրականության օգտագործումը,
- փաստարկման հիմնավորվածությունը,
- արդյունքների գիտական նշանակությունը,
- եզրակացությունների հիմնավորվածությունը,
- հոդվածի կառուցվածքն ու գիտական լեզուն։
12. Գրախոսների ընտրություն և շահերի բախում
Գրախոսներին ընտրում է խմբագրությունը։
Հեղինակը չի ընտրում այն անձին, որին պետք է ուղարկվի իր հոդվածը գրախոսության։
Գրախոս չի նշանակվում, եթե առկա է իրական կամ հնարավոր շահերի բախում։
Շահերի բախում կարող է համարվել, մասնավորապես.
- հոդվածի պատրաստմանը մասնակցությունը,
- հեղինակի հետ սերտ համագործակցությունը,
- անմիջական անձնական կամ ընտանեկան կապը,
- նախկին ղեկավար–ուսանող հարաբերությունը,
- հոդվածի ընդունումից ուղղակիորեն շահելու հնարավորությունը,
- այլ հանգամանք, որը կարող է կասկածի տակ դնել գրախոսության անաչառությունը։
Գրախոսը պարտավոր է հնարավոր շահերի բախման մասին անմիջապես տեղեկացնել խմբագրությանը։
Այս մոտեցումը համահունչ է erih+-ի գործող լավագույն փորձի պահանջներին, որոնք հատուկ շեշտում են գրախոսների անկախությունն ու շահերի բախման բացառումը։
13. Double-blind գրախոսության տեխնիկական ապահովումը
Double-blind գրախոսությունն ապահովելու նպատակով հոդվածի գրախոսության համար նախատեսված հիմնական ֆայլը պետք է չպարունակի հեղինակի անունը, հաստատությունը, էլեկտրոնային փոստը, ORCID-ը կամ հեղինակի ինքնությունը բացահայտող այլ տվյալներ։
Հեղինակային տվյալները ներկայացվում են առանձին տեղեկատվական էջում կամ ֆայլում։
Հոդվածում նույնպես պետք է հնարավորինս բացառվեն այնպիսի ձևակերպումները, որոնք կարող են ուղղակիորեն բացահայտել հեղինակի ինքնությունը։
14. Գրախոսության արդյունքները
Գրախոսությունից հետո հնարավոր որոշումներն են.
- ընդունել հոդվածը հրապարակման,
- ընդունել՝ աննշան փոփոխություններից հետո,
- պահանջել էական վերամշակում,
- մերժել հոդվածը։
Վերջնական որոշումը կայացնում է խմբագրությունը կամ խմբագրական խորհուրդը՝ հաշվի առնելով գրախոսների եզրակացությունները և հոդվածի վերանայված տարբերակը։
Գրախոսների դրական կարծիքը ինքնաբերաբար չի նշանակում հոդվածի վերջնական ընդունում։
15. Հոդվածի վերամշակում
Վերամշակման առաջարկի դեպքում հեղինակը ներկայացնում է վերանայված հոդվածը և, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է գրախոսների դիտողություններին տրված պատասխանները։
Խմբագրությունը կարող է վերանայված հոդվածը կրկին ուղարկել գրախոսության։
16. Հրապարակման վճար
Հոդվածի ներկայացումը, նախնական խմբագրական գնահատումը և գիտական գրախոսությունը անվճար են։
Հոդվածի վերջնական ընդունումից հետո կիրառվում է Article Processing Charge (APC)՝ 200 ԱՄՆ դոլար մեկ ընդունված հոդվածի համար։
Հրապարակման վճարը.
- չի հաշվարկվում էջերի քանակով,
- չի կախված հոդվածի բառաքանակից,
- չի կախված հեղինակների թվից,
- չի կախված նկարների կամ աղյուսակների քանակից,
- չի ազդում հոդվածի գիտական գնահատման կամ հրապարակման որոշման վրա։
APC-ն վճարվում է միայն հոդվածի վերջնական ընդունումից հետո։
Մերժված հոդվածների համար որևէ հրապարակման վճար չի գանձվում։
Հեղինակին վճարելու առաջարկ չի կարող արվել որպես հոդվածի գիտական ընդունման նախապայման։
Հոդվածի ընդունման կամ մերժման որոշումը որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել հեղինակի կողմից հրապարակման վճար կատարելու պատրաստակամությամբ։
17. Հրապարակման վճարից ազատում
Բարձր գիտական արժեք ունեցող հոդվածների հեղինակների համար, որոնք հիմնավորված սոցիալական կամ ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարող վճարել APC-ն, խմբագրությունը կարող է տրամադրել ամբողջական կամ մասնակի վճարից ազատում։
Վճարից ազատման վերաբերյալ որոշումը որևէ կերպ չի ազդում հոդվածի գիտական գնահատման վրա։
18. Հեղինակային իրավունք
Հեղինակը երաշխավորում է, որ ներկայացված հոդվածի հրապարակումը չի խախտում երրորդ անձանց հեղինակային իրավունքները։
Հոդվածում օգտագործված բոլոր փոխառված նյութերը պետք է պատշաճ կերպով հղվեն։
Հեղինակը պատասխանատու է հեղինակային իրավունքով պաշտպանված նկարների, աղյուսակների, փաստաթղթերի և այլ նյութերի օգտագործման իրավական հիմքերի համար։
Հոդվածների հեղինակային իրավունքի և հրապարակման լիցենզավորման վերջնական պայմանները սահմանվում են հանդեսի համապատասխան քաղաքականությամբ։
19. Գրագողություն և ակադեմիական անազնվություն
Հանդեսը չի հանդուրժում.
- գրագողություն,
- ինքնագրագողություն,
- տվյալների կեղծում կամ խեղաթյուրում,
- աղբյուրների կեղծ ներկայացում,
- կրկնակի կամ միաժամանակյա հրապարակում,
- հեղինակության անհիմն վերագրում,
- այլ ձևերի ակադեմիական անազնվություն։
Կասկածի դեպքում խմբագրությունը կարող է պահանջել լրացուցիչ պարզաբանումներ, իրականացնել անհրաժեշտ ստուգումներ և կիրառել համապատասխան խմբագրական ընթացակարգեր։
20. Հեղինակություն և հեղինակների ներդրում
Հեղինակ պետք է համարվի այն անձը, որն էական գիտական ներդրում է ունեցել հետազոտության և հոդվածի պատրաստման գործում։
Բազմահեղինակ հոդվածների դեպքում խմբագրությունը կարող է պահանջել հեղինակների ներդրումների վերաբերյալ տեղեկատվություն։
Բոլոր հեղինակները պատասխանատու են հոդվածի բովանդակության ամբողջականության և ներկայացված տվյալների հավաստիության համար։
21. Շահերի բախում և ֆինանսավորման աղբյուրներ
Հեղինակները պարտավոր են հայտնել հոդվածի հետ կապված հնարավոր շահերի բախման մասին։
Եթե հետազոտությունն իրականացվել է որևէ կազմակերպության, ծրագրի, դրամաշնորհի կամ այլ ֆինանսավորման շրջանակում, համապատասխան տեղեկատվությունը պետք է նշվի հոդվածում։
22. Արհեստական բանականության գործիքների օգտագործում
Արհեստական բանականության (AI) գործիքների օգտագործումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ այն չի խախտում գիտական ազնվության, հեղինակային իրավունքի, գաղտնիության և հետազոտական պատասխանատվության սկզբունքները։
AI գործիքը չի կարող համարվել հոդվածի հեղինակ։
Հեղինակները ամբողջությամբ պատասխանատու են AI գործիքների օգնությամբ պատրաստված կամ խմբագրված նյութի ճշտության, բնօրինակության, աղբյուրների պատշաճ ներկայացման և գիտական հիմնավորվածության համար։
Եթե AI գործիքները էական դեր են ունեցել հոդվածի պատրաստման կամ բովանդակության ձևավորման գործում, հեղինակը պետք է այդ մասին տեղեկացնի խմբագրությանը։
23. Հրապարակումից հետո ուղղումներ և հետկանչ
Հրապարակումից հետո էական սխալների կամ ակադեմիական անազնվության դեպքերի հայտնաբերման դեպքում խմբագրությունը կարող է.
- հրապարակել ուղղում,
- հրապարակել պարզաբանում,
- անհրաժեշտության դեպքում հետ կանչել հոդվածը։
Հրապարակված գիտական նյութերի ամբողջականության և հավաստիության պահպանումը հանդեսի խմբագրական պատասխանատվության կարևոր մասն է։
24. Բողոքներ և խմբագրական որոշումների վերանայում
Հեղինակը կարող է ներկայացնել հիմնավորված բողոք՝ կապված խմբագրական կամ գրախոսական գործընթացի հետ։
Բողոքը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի դրա հիմքերը։
Բողոքների քննարկումն իրականացվում է գաղտնիության, անաչառության և ակադեմիական էթիկայի սկզբունքների պահպանմամբ։
25. Հոդվածի վերջնական ընդունումը
Հոդվածի հրապարակման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հոդվածի.
- գիտական մակարդակի,
- թեմատիկ համապատասխանության,
- գրախոսների եզրակացությունների,
- հեղինակների կողմից կատարված վերամշակումների,
- հանդեսի խմբագրական և էթիկական չափանիշների համապարփակ գնահատման հիման վրա։
Հրապարակման վճարը չի հանդիսանում հոդվածի ընդունման պայման։
AUTHORS’ GUIDELINES
1. History and Politics is a peer-reviewed academic journal founded in 2018 by a decision of the Scientific Council of the Zoravar Sepuh Historical and Political Analytical Center.
The journal publishes original scholarly research, as well as scholarly analyses and other relevant academic contributions in the fields of history, political science, and economics.
The journal aims to promote the development of the humanities and social sciences, advance the scholarly study of historical and contemporary political processes, encourage innovative methodological approaches, and broaden academic debate.
The journal is published six times a year (bimonthly).
Manuscripts are accepted in Armenian, English, Russian, French, and German.
History and Politics is included in ERIH PLUS (European Reference Index for the Humanities and the Social Sciences).
2. General Requirements for Manuscripts
Submitted manuscripts must:
- constitute original scholarly research;
- be previously unpublished;
- not be under consideration by another journal at the time of submission;
- fall within the thematic scope of the journal;
- present a clearly defined research problem;
- employ appropriate scholarly and methodological approaches;
- provide substantiated arguments and conclusions;
- properly acknowledge all sources and relevant scholarly literature.
Authors are responsible for the accuracy of the facts, data, references, and other information presented in their manuscripts.
3. Article Length
The recommended length of a research article is 8,000–10,000 words.
The word count includes the main text, footnotes, and bibliography/references.
The following are not included in the word count:
- article title;
- author information;
- abstract;
- keywords;
- tables;
- figures;
- captions of tables and figures.
Manuscripts exceeding 10,000 words may exceptionally be considered where the additional length is scientifically justified and necessary for the complete presentation of the research.
4. Article Structure
Articles should have a clear and logically organized structure appropriate to the subject and methodology of the research.
The recommended structure is:
Article Title
Author’s Name and Surname
Institution / Organization
Academic Degree and Title, if applicable
ORCID
E-mail Address
Abstract
Keywords
Introduction
The introduction should present the research topic, its relevance, the research problem, objectives, and principal research questions.
Main Body
The main body should be divided into logically organized thematic or analytical sections appropriate to the subject of the study.
Methodology
Where appropriate, the article should explain the research methods, theoretical framework, and methodological approaches employed.
Discussion
The findings should be interpreted in relation to previous scholarly research and the broader academic context.
Conclusions
The conclusions should clearly and concisely present the principal findings and implications of the research.
The above structure may be adapted to the specific nature of historical, theoretical, methodological, or other types of scholarly articles.
5. Title and Author Information
The first page of the manuscript should include:
- the full title of the article;
- the author’s full name;
- academic degree and academic title, if applicable;
- institutional affiliation;
- city and country;
- e-mail address;
- ORCID, if available.
For multi-authored articles, the institutional affiliation of each author should be clearly indicated.
6. Abstract and Keywords
Each research article must include an English-language abstract of 200–300 words. An abstract of approximately 250 words is recommended.
The abstract should briefly and clearly present:
- the research problem;
- the purpose and objectives of the study;
- the methodology or research approach;
- the principal findings;
- the main conclusions.
The abstract should be self-contained and should not simply reproduce the introduction of the article.
Each article must include 5–8 keywords.
Keywords should accurately reflect the principal themes, concepts, geographical areas, and chronological frameworks addressed in the article.
An English-language abstract is particularly important for the international visibility and discoverability of the research and is also among the requirements relevant to original scholarly articles indexed in ERIH PLUS.
- References and Bibliographic Information
All sources and scholarly works cited in the article must be properly documented.
The journal uses a footnote-based citation system.
Footnotes should provide sufficiently complete bibliographic information, including, as applicable, the author’s name and surname, title of the work, publication details, year of publication, and relevant page number(s).
Where available, the DOI of a scholarly publication should be provided.
For electronic sources, the relevant URL and appropriate bibliographic information should be provided.
A consolidated bibliography/reference list should be provided at the end of the article in accordance with the journal’s prescribed format.
8. Tables, Figures, Maps, and Charts
Tables, figures, maps, charts, and other visual materials must be numbered consecutively and provided with clear captions or titles.
The source of each visual item must be indicated where it is not the author’s original work.
Authors are responsible for obtaining any necessary permissions for the use of third-party copyrighted materials.
The Editorial Board may request the replacement or revision of visual materials that do not meet the required technical or quality standards.
9.Manuscript Submission
Manuscripts should be submitted electronically in Microsoft Word format and in accordance with the journal’s technical requirements.
By submitting a manuscript, the author confirms that:
- the manuscript constitutes original scholarly work;
- it has not been previously published;
- it is not simultaneously under consideration by another journal;
- all sources have been properly acknowledged;
- applicable copyright requirements have been respected;
- the manuscript contains no form of academic misconduct.
-
- Preliminary Editorial Assessment
All submitted manuscripts undergo a preliminary editorial assessment.
The Editorial Board evaluates:
- the manuscript’s relevance to the journal’s scope;
- its general scholarly quality;
- its structure and clarity;
- compliance with technical requirements;
- compliance with basic standards of academic integrity and publication ethics;
- potential indications of plagiarism or other academic misconduct.
The preliminary editorial assessment does not constitute formal peer review.
The Editorial Board may decline to proceed with manuscripts that clearly fall outside the journal’s scope or fail to meet its fundamental scholarly or technical requirements.
-
- Peer Review
All manuscripts that pass the preliminary editorial assessment are subject to mandatory double-blind peer review.
As a general rule, a manuscript is reviewed by at least two independent specialists in the relevant field.
The identities of authors and reviewers remain confidential and are not disclosed to one another.
Reviewers evaluate, among other aspects:
- originality and scholarly novelty;
- relevance and significance of the topic;
- clarity of the research problem;
- methodology;
- use of primary sources and scholarly literature;
- strength and validity of the argument;
- scholarly significance of the findings;
- validity of the conclusions;
- overall structure and academic quality of the manuscript.
12. Selection of Reviewers and Conflicts of Interest
Reviewers are selected by the Editorial Board.
Authors may not select the reviewers to whom their manuscripts will be assigned.
A reviewer will not be appointed where an actual or potential conflict of interest exists.
A conflict of interest may include, among other circumstances:
- participation in the preparation of the manuscript;
- close professional collaboration with the author;
- a close personal or family relationship;
- a former supervisor–student relationship;
- a direct personal or professional interest in the outcome of the review;
- any other circumstance that could reasonably compromise the reviewer’s impartiality.
Reviewers must immediately inform the Editorial Board of any actual or potential conflict of interest.
13.Technical Implementation of Double-Blind Peer Review
To ensure the integrity of the double-blind review process, the review manuscript must not contain the author’s name, institutional affiliation, e-mail address, ORCID, or other information that could directly reveal the author’s identity.
Author identification details should be provided in a separate information page or file.
Authors should also avoid formulations within the manuscript that could unnecessarily reveal their identity during the review process.
14.Peer-Review Outcomes
Following peer review, the possible editorial decisions are:
- accept the manuscript for publication;
- accept subject to minor revisions;
- request substantial revisions;
- reject the manuscript.
The final decision is made by the Editorial Board on the basis of the reviewers’ reports and, where applicable, the revised version of the manuscript.
A positive reviewer’s report does not automatically constitute final acceptance of a manuscript.
15.Revision of Manuscripts
Where revisions are requested, the author should submit a revised version of the manuscript and, where appropriate, a response explaining how the reviewers’ comments have been addressed.
The Editorial Board may send a revised manuscript back for further peer review.
16. Publication Fee
Submission, preliminary editorial assessment, and peer review are free of charge.
Following the final acceptance of an article, an Article Processing Charge (APC) of USD 200 per accepted article applies.
The publication fee:
- is not calculated according to the number of pages;
- does not depend on the word count;
- does not depend on the number of authors;
- does not depend on the number of figures or tables;
- does not influence the scholarly evaluation or editorial decision regarding the manuscript.
The APC is payable only after the final acceptance of the article.
No publication fee is charged for rejected manuscripts.
Authors will not be asked to pay a publication fee as a condition for the scholarly acceptance of a manuscript.
The acceptance or rejection of a manuscript must not in any way be influenced by the author’s willingness or ability to pay the publication fee.
17. Fee Waivers
Authors of high-quality scholarly manuscripts who are unable to pay the APC due to substantiated social or financial hardship may request a full or partial waiver.
A decision concerning a fee waiver has no bearing on the scholarly evaluation of the manuscript.
18.Copyright
Authors warrant that publication of their manuscript does not infringe the copyright or other rights of third parties.
All borrowed, adapted, or reproduced material must be appropriately acknowledged and cited.
Authors are responsible for obtaining any permissions required for the use of copyrighted figures, tables, documents, photographs, or other materials.
The specific terms governing copyright and publication licensing are established in the journal’s relevant editorial policy.
19. Plagiarism and Academic Misconduct
The journal does not tolerate:
- plagiarism;
- self-plagiarism;
- fabrication or falsification of data;
- misrepresentation of sources;
- duplicate or simultaneous publication;
- inappropriate attribution of authorship;
- any other form of academic misconduct.
Where concerns arise, the Editorial Board may request clarification, conduct appropriate checks, and take the necessary editorial action.
20.Authorship and Author Contributions
Authorship should be limited to individuals who have made a substantial scholarly contribution to the research and preparation of the manuscript.
For multi-authored articles, the Editorial Board may request information concerning the contribution of each author.
All authors are responsible for the integrity of the work and the accuracy of the information presented in the manuscript.
21. Conflicts of Interest and Funding
Authors must disclose any actual or potential conflicts of interest related to the submitted research.
Where the research has received financial support from a grant, institution, research project, or other funding source, the relevant information should be disclosed in the manuscript.
22. Use of Artificial Intelligence
The use of artificial intelligence (AI) tools is permitted only insofar as it does not compromise academic integrity, copyright, confidentiality, or research responsibility.
AI tools cannot be listed as authors of a manuscript.
Authors remain fully responsible for the accuracy, originality, proper attribution of sources, and scholarly validity of any material produced or edited with the assistance of AI tools.
Where AI tools have played a substantial role in the preparation or development of the manuscript, authors should disclose this to the Editorial Board.
23. Post-Publication Corrections and Retractions
If substantial errors or academic misconduct are identified after publication, the Editorial Board may:
- publish a correction;
- publish a clarification;
- where necessary, retract the article.
Maintaining the integrity and reliability of the published scholarly record is a fundamental responsibility of the journal.
24. Complaints and Appeals
Authors may submit a substantiated complaint or appeal concerning an editorial or peer-review decision.
Complaints and appeals must be submitted in writing and must clearly state the grounds on which they are based.
Complaints and appeals are considered confidentially and in accordance with principles of fairness, impartiality, and academic integrity.
25. Final Acceptance
The final decision concerning publication is based on a comprehensive assessment of:
- the scholarly quality of the manuscript;
- its relevance to the journal’s scope;
- the reviewers’ evaluations;
- revisions undertaken by the authors;
- the journal’s editorial and ethical standards.
Payment of the publication fee is not a condition for scholarly acceptance.