«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի անկախության ճանաչման հարցը պետք է լինի Հայաստանի խորհրդարանի թիվ մեկ հարցը

16/08/2021

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը

-Պարոն Բալայան, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե Հայաստանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը և նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում: Նաև նշում է, որ Ադրբեջանի զինուժը կձեռնարկի միջոցներ: Արցախի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում Արցախում խաղաղ կյանքի հանդեպ անվստահություն առաջացնել և Արցախը հայաթափել: Այս պայմաններում ո՞րը պետք է լինի Արցախի խորհրդարանական ուժերի դերն այս հարցում:

-Ես կարծում եմ՝ երեք ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Առաջինը հասարակության հետ աշխատանքն է, որովհետև, թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո ժողովուրդն ինչ-որ ձևով ահաբեկված է, ժողովրդի մեջ կան մտահոգություններ և անորոշություն ապագայի նկատմամբ: Պետք է աշխատանք տանել հասարակության հետ, որպեսզի նա նորից իր առօրյա կյանքի մեջ մտնի, փորձի երկիրը կառուցել: Երկրորդը արտաքին մարտահրավերներն են. կարծում եմ՝ պետք է նոր որակի հարաբերություններ ձևավորվեն ՌԴ-ի հետ, որովհետև վերջիվերջո, մենք ունենք պատմական փորձ և այդ դաշնակցային հարաբերություններից միանշանակ օգտվել և ապագայում կարող է օգտվել թե հայկական կողմը, թե ռուսական: Հետևաբար, պետք է այս ասպարեզում կառուցողական և նոր քայլեր կատարվեն: Եվ երրորդ ուղղությունը միջազգային հանրության հետ աշխատանքն է՝ Արցախի կարգավիճակի վերջնական ճշտման հարցով: Գաղտնիք չէ, որ համանախագահող երկրները, եթե նույնիսկ բաց տեքստով չեն ասում, համենայնդեպս, ակնարկում են, որ հարցը վերջնականապես կարգավորված չէ և կարգավորման կարիք ունի: Կարծում եմ՝ այդ կարգավորումը խաղաղություն կբերի տարածաշրջանին, արնածոր վերքերը կբուժվեն, և դա շահեկան կլինի ոչ միայն հայության, այլ նաև Ադրբեջանի համար:

-Պատերազմից հետո ո՞րը պետք է լինի Արցախի դերը, մարտավարական և ռազմավարական առաքելությունը: Կարողանո՞ւմ ենք համարժեք առաջ շարժվել, թե ոչ:

-Ինձ թվում է, որ այս պահին մեր հնարավորությունները բավականին սուղ են: Պատերազմում պարտությունը,  երկրի մեծ մասի կորուստը որոշակիորեն նվազեցրել են որոշակի դերակատարում ունենալու հնարավորությունները: Ես կարծում եմ՝ նման քայլեր պետք է ձեռնարկվեն Հայաստանի կողմից՝ ներառելով այդ գործընթացներում նաև Արցախին:

-Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հետ մեր փոխադարձ այցերը, նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասի այցը Երևան: Ընդհանրապես, Մոսկվայի և ՀԱՊԿ-ի դիրքորոշումը ինչպես եք գնահատում մեզ հուզող հարցերում:

-Ես կարծում եմ, որ արվող քայլերը ճապաղ են, պետք են ավելի արագ, հաշվարկված և հեռանկար ունեցող քայլեր կատարվեն, որպեսզի մենք կարողանանք այն ճգնաժամը, այն իրավիճակը, որ ստեղծված է մեր երկու երկրներում, փորձ արվի հաղթահարել:

Մանրամասները` սկզբնաղբյուրում