Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN
19/06/2026
Իրանը Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման երաշխիքներ է պահանջել՝ որպես Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայման։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Նրա խոսքով՝ իրանական կողմը պահանջել է Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու երաշխիքներ՝ ստորագրված համաձայնագրի պայմաններին համապատասխան։ Նա հավելել է, որ ներկայումս միջնորդները աշխատում են այդ հարցի լուծման ուղղությամբ։
Աղբյուրը նշել է, որ նախատեսված բանակցությունները ժամանակավորապես հետաձգվել են Լիբանանի վրա իսրայելական հարվածներից հետո, սակայն չի հստակեցրել, թե երբ, միջնորդների ակնկալիքներով, դրանք կարող են վերսկսվել։