![Լավրովը հայտնել է, թե որ դեպքում Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում Նկար]( https://generalnews.am/storage/img/articles/img/mq1_1733468787.webp )
Լավրովը հայտնել է, թե որ դեպքում Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում
Թաքեր Կարլսոնը հարցազրույց է հրապարակել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրում է Говорит Москва–ն:
Նշվում է, որ ամերիկացի լրագրողի և ՌԴ ԱԳՆ ղեկավարի զրույցը տևել է գրեթե 1,5 ժամ։ Այս ընթացքում ԱԳ նախարարը պատասխանել է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների, «Օրեշնիկի» օգտագործման և Արևմուտքի հետ փոխգործակցության հնարավորությունների մասին հարցերի
Լավրովը անդրադարձլ է նաև Ղրիմի հարցին: Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում, եթե չլիներ 2014 թվականի հեղաշրջումը։Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
«Եթե չլիներ 2014 թվականի փետրվարին տեղի ունեցած հեղաշրջումը, և եթե այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև նախօրեին ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչվեր, Ուկրաինան դեռ կմնար միասնական, իսկ Ղրիմը կլիներ դրա մի մասը», - ասել է նա:
Նախարարի խոսքով՝ ռուսական կողմն անկեղծորեն շահագրգռված էր Դոնբասում 2014 թվականին սկսված հակամարտությունը դադարեցնելու հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ էր իրականացնել Մինսկի համաձայնագիրը, որը «սաբոտաժի ենթարկվեց» Ուկրաինայի նորաստեղծ կառավարության կողմից։
«Այս կառավարությունը պետք էր ուղիղ երկխոսության գնար այն մարդկանց հետ, ովքեր չէին ընդունում իշխանափոխությունը և նպաստում էին տնտեսական հարաբերությունների զարգացմանը, բայց ոչինչ չարվեց»,- հավելել է Լավրովը։