«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաղդադում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ

07/12/2021

Իրաքում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին Իրաքի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Բաղդադում տեղի է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ, որին ներկա է եղել Իրաքում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիկ Ղարիբյանը։

Համերգի ընթացքում Առնո Բաբաջանյանի հեղինակած ստեղծագործություններով հանդես են եկել իրաքահայ համայնքը ներկայացնող երաժիշտներ, դաշնակահարներ, ինչպես նաև` օպերային երգչախումբ: