«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը պարզել է Սպահանում կիրառված անօդաչու սարքի ծագման երկիրը

31/01/2023

Իրանը պարզել է Սպահանում կիրառված անօդաչու սարքի ծագման երկիրը

Իրանի անվտանգության ուժերը հայտնաբերել են անօդաչու թռչող սարք արտադրողին, որով հարձակում է իրականացվել Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա, հայտնում է ISNA-ն՝ վկայակոչելով երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնած աղբյուրները, գրում է Lragir.am-ը։

«Անօդաչու թռչող սարքերից մեկի մասերի տեխնիկական փորձաքննությունը արժեքավոր տեղեկատվություն է տրամադրել անվտանգության մարմիններին՝ անօդաչու թռչող սարքի բաղադրիչների, դրա շարժիչների, ուժային և նավիգացիոն համակարգերի մասին։

Առկա նմուշներով ճշգրիտ բացահայտվել է արտադրողը»,- ասվում է հաղորդագրությունում։