Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները
25/07/2025
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեհյուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները։
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանին մանրամասն տեղեկացրել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի, դրա տարբեր ասպեկտների, խաղաղության համաձայնագրի ներկայիս վիճակի և հեռանկարների, ինչպես նաև առկա խոչընդոտների և դրանց հաղթահարման ջանքերի մասին»։