Մակրոնի և Տոկաևի համատեղ հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
06/11/2024
Ֆրանսիան և Ղազախստանը լիակատար աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս մասին ասված է նախագահներ Էմանուել Մակրոնի և Կասիմ Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարությունում:
«Դա թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար»,- ասված է տեքստում: