«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական հրավեր է ակնկալում՝ մասնակցելու Աֆղանստանի հարցով խորհրդաժողովին. Զախարովա

14/04/2021

Ռուսաստանը Ստամբուլում Աֆղանստանի հարցով խորհրդաժողովին մասնակցելու որոշում կընդունի՝ Անկարայից պաշտոնական հրավեր ստանալուց եւ առաջիկա հանդիպման մանրամասների մասին տեղեկատվությունից հետո: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ծանուցագիր է ստացել 2021 թվականի ապրիլի 24-ից մայիսի 4-ը Թուրքիայի, Քաթարի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպվելիք Աֆղանստանում խաղաղության գործընթացին նվիրված Ստամբուլյան խորհրդաժողով անցկացնելու մասին։ Միջոցառմանը, ինչպես հասկանում ենք, ենթադրվում է երկրների լայն շրջանակի մասնակցություն։ Ակնկալում ենք Անկարայից պաշտոնական հրավեր, ինչպես նաև տեղեկատվություն՝ նախատեսվող հանդիպման մոդալությունների, ձևաչափի, նպատակների և օրակարգի մասին, որից հետո որոշում կկայացնենք ռուսական պատվիրակության մասնակցության վերաբերյալ», - ասվում է մեկնաբանության մեջ: