Ռուսական զորքերը, չնայած հայտարարված հրադադարին, հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների. Միջազգային ԶԼՄ-ներ
Չնայած եռօրյա հրադադարին, որի շուրջ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության էին եկել ԱՄՆ-ի միջնորդությամբ, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը կրկին հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների, կան զոհեր և վիրավորներ։
Խերսոնի մարզում ռուսական գնդակոծությունների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
Խարկովի մարզում գնդակոծությունների և հարձակումների հետևանքով տուժել է հինգ խաղաղ բնակիչ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Մայիսի 11-ի գիշերը Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ հրդեհ է բռնկվել ամառային խոհանոցում, ոչնչացվել է տնտեսական շինություն, զոհեր և վիրավորներ չկան։
https://www.reuters.com/world/europe/ukraine-reports-battlefield-clashes-drone-strikes-despite-ceasefire-2026-05-10/