Կանադայի վարչապետը չի բացառել Իրանի դեմ գործողության մասնակցությունը
06/03/2026
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ չի կարելի լիովին բացառել կանադական զորքերի հնարավոր մասնակցությունը Իրանի դեմ գործողություններին։ Սիդնեյ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Կանադան պատրաստ է աջակցել իր դաշնակիցներին, եթե դա նպատակահարմար համարվի։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ Քարնին հայտարարել էր, որ Օտտավան դժգոհ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարվածներից, քանի որ դրանք իրականացվել են առանց ՄԱԿ-ի հետ համագործակցության և դաշնակիցների, այդ թվում՝ Կանադայի հետ նախնական խորհրդակցությունների։ Նա նաև կոչ է արել կողմերին հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները։