«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լոռու մարզպետարանից հայտնել են Արցախում հերոսաբար զոհված լոռեցիների անունները

30/09/2020

Հարգելի՛ լոռեցիներ,

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ Վանաձորի բնակիչներ, զոհված զինծառայողներ Գեորգի Վաչագանի Հովսեփյանի,Սամվել Գագիկի Մարուքյանի, Դավիթ Տիգրանի Ասիլյանի,Էրիկ Ֆուրմանի Ջիլավյանի,Սևակ Վովայի Զուրաբյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 18:00-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին՝ նույն վայրից:

Շիրակամուտի բնակիչ, զոհված զինծառայող Սմբատ Հմայակի Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30-ին Շիրակամուտ համայնքում, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին՝ նույն վայրից:

Գիտակցելով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ խնդրում և հորդորում ենք՝ պահպանել համաճարակային կանոնները և մարդկային կուտակումներ չառաջացնել:

Լոռու մարզպետարան