«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բնական աղետ. Բոլիվիայում մեծությամբ 2-րդ լիճն ամբողջությամբ ցամաքել է

04/08/2021

Բոլիվիայում երկրում մեծությամբ երկրորդ լիճը՝ Պոոպոն, ամբողջությամբ ցամաքել է: Լճի անհետացումը համարվում է բնական աղետ, որը սպառնում է էկոլոգիային, ինչպես նաև տեղի բնակչության յուրահատուկ ավանդույթներին: 
Ինչպես նշում է korrespondent.net-ը, արդյունքում տեղի բնակիչների հնագույն բնակավայրերը անհետացման վտանգի տակ են:
 Պոոպո լճի ջրի մակարդակը տասնամյակներ շարունակ նվազում էր: Դրա պատճառները շատ են: 1962 թվականին Դեսագուադերո գետը փոխել է իր ընթացքը և սկսել հոսել Ուրու-Ուրու լիճը, ինչը նվազեցրել էր ջրի հոսքը դեպի Պոոպո: Բացի այդ, մեծ քանակությամբ ջուր էր կորում գոլորշիացման և մշտական քամիների պատճառով: