«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արցախը հնարավոր չէ գրավել մեկ պարզ պատճառով

03/06/2023

Արցախի կարգավիճակի հարցը կորսված էր դեռևս 44-օրյա պատերազմից առաջ: Եթե ցանկանում ենք որևէ կերպ հայկական պահել Արցախը, ապա հարկավոր է դիվանագիտական դաշտում առավել ուշադրություն հատկացնել ՌԴ-ին, Իրանին: Այսօր փաստացիորեն ընթանում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի ավարտից հետո Ադրբեջանին լավ օրեր չեն սպասվում:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և «Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Վահե Պողոսյանը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումները, ինչպես նաև Արցախի հիմնահարցը: