«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ չէ․ Հաջիզադե
07/11/2025
Մենք բազմիցս ընդգծել ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ չէ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
«Ադրբեջանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ սկզբունքային է և հիմնված է տարածաշրջանային համագործակցության իրավական հիմքերի և շահերի վրա։ Հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի անարգել երթևեկություն Ադրբեջանի տարածքի արևմտյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,-ընդգծել է նա: