«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանացի նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առջև Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքով

16/01/2025

Գերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքից կկանգնեն դատարանի առաջ՝ Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքով։ Այս մասին գրում է DW-ն։

«Ադրբեջանի գործով» մեղադրյալներն են քաղաքական գործիչներ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները։

Առաջինը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, երկրորդը՝ պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու համար։ Քննիչների տվյալներով՝ Լինթները, ով 2010 թվականից աշխատում է ԵԽԽՎ-ում, 2016 թվականին մի քանի միլիոն եվրո է ստացել 19 կեղծ ընկերությունների միջոցով։ Այս գումարի մի մասը նա փոխանցել է այլ պատգամավորների, ինչը, ըստ հետաքննության, պետք է ազդեր իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա։

Ֆիշերը, ով նույնպես ԵԽԽՎ-ում է 2010 թվականից, հանդես է եկել Ադրբեջանին ձեռնտու ելույթներով։ Փոխարենը նա ստացել է 21800 եվրո կաշառք։

Դատավարությունը կսկսվի հունվարի 16-ին։ Երկու կասկածյալներն էլ հերքում են իրենց մեղքը։

news.am