«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կադաստրի պետի աշխատասենյակում կնոջ են ծեծել, նա այս պահին Քննչական կոմիտեում է

15/09/2025

Այս պահին Կադաստրի պետի աշխատասենյակում ծեծի ենթարկվածի կնոջը՝ Վերոնիկային ոստիկանությունը տարավ Քննչական կոմիտե։ ArmLur.am-ի հետ զրույցում տիկին Վերոնիկան հաստատեց տեղեկությունը՝ նշելով՝ գտնվում է Քննչական կոմիտեում։

Հայտնել էինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:

Ըստ մեր աղբյուրների՝ դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։

Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։

ArmLur.am-ը կտարվածի առիթով ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում խնդրեց, ինչին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։

Թե ինչ ուղղությամբ կգնա քննությունը, դժվար է ասել, փաստ է, որ կա հաղորդում և կան լուրեր ծեծված քաղաքացու մասին: Ի դեպ, հաղորդումը տրվել է հիվանդանոցից, քանի որ հետազոտելիս հիվանդանոցը պարտավոր է արձանագրել մարդու վնասվածքների ծագումնաբանության մասին: