«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄՈԴԵԼ․ ՀՌԻՓՍԻՄԵ ՔՈՉԱՐՅԱՆ

21/08/2022

Generalnews.am-ի հյուրն է սոցիալական ձեռնարկատիրության փորձագետ, սոցիալական ձեռնարկատեր Հռիփսիմե Քոչարյանը։

- Վերջին ժամանակներում շատ է խոսվում սոցիալական ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՍՁ) մասին, արդյո՞ք, այն ունի բավական ներուժ զարգացնելու այլ ոլորտներ։
- Այո՛, ՍՁ-ն այսօր նորաձեւ է  դարձել․ հատկապես մեր երկրի պես զարգացող երկրների համար։ Սակայն, սխալ կլինի ասել, որ միայն զագացող երկրներում է զարգացում ապրում, այն  նաեւ շատ է կարեւորվում զարգացած երկրներում։ Օրինակ․ Անգլիայում ՍՁ-ն ավելի մեծ օգուտներ է բերում իրենց տնտեսությանը, քան՝ գյուղատնտեսությունը։  Ըստ Եվրոպական հանձնաժողովի տվյալների, դեռեւս երկու տարի առաջ  ՍՁ ոլորտում աշխատում էր մոտ 40 միլիոն մարդ  եւ ավելի քան  200 միլիոն կամավոր ամբողջ աշխարհում, պատկերացրեք այս թվերը պարբերաբար աճում են։ Վստահորեն, կարող ենք ասել, որ ՍՁ-ն միայն տնտեսական ոլորտի խնդիրներ չի լուծում, այն լուծում է սոցիալական, առողջապահական, մշակութային, տուրիստական, բնապահպանական, գիտակրթական, նորարարական,  եւ աշխարհը տանում է դեպի կանաչ տնտեսության։ Կարելի է ասել, որ ձեռնարկատիրության ոլորտում գաղտնի հեղափոխության տենդենց է նկատվում։

- Արդյո՞ք, ՍՁ-ն ՀՀ-ում ունի իրավական ձեւ, եւ, սրդյո՞ք, կա մշակված հայեցակարգ։
-Հայաստանում ՍՁ-ն  որեւէ իրավական ձեւակերպում չունի, ՀՀ կառավարությունը դեռեւս չի ճանաչում ՍՁ-ն որպես տնտեսության մասնիկ, չնայած նրան, որ հայեցակարգ վաղուց է մշակվել, որը տարիներ շարունակ պարբերաբար հայտնվում եւ հեռացվում էր «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ից  (e-draft)։ ։ Իրականում, վստահ եմ, որ կառավարությունը թերահավատ է այս մոդելի արդյունավետության նկատմամբ։ Այսօրվա իրականությունում կա նաեւ մեկ այլ վտանգավոր կողմ, որ ՍՁ-ն որպես տնտեսության առանձին մասնիկ արտոնություններ չունի։ ՍՁ-ներին արտոնություններ տալը  հղի է բազում վտանգերով, որոնցից կարող են օգտվել ցանկացած այլ ձեռնարկատիրություններ, որոնք գուցե ունեն սոցիալական պատասխանատվություն, սակայն ՍՁ չեն։ Ուստի ՍՁ-ն զարգանում է իր բնականոն զարգացման ճանապարհով։ 

- Արդյո՞ք, ՍՁ-ն ներկայացված է ֆորմալ կրթական համակարգում, եւ ի՞նչ իրավիճակ է ոչ ֆորմալ կրթական համակարգում։
- Համալսարանների որոշ ֆակուլտետներեւմ ՍՁ-ն որպես առարկա դասավանդվում է։ Այն արժեքները որոնք կրում է ՍՁ-ն ներառված է նաեւ դպրոցների տնտեսագիտության առարկայի մեջ։  Վերջինս բացահայտեցինք այն ժամանակ, երբ ուսումնասիրություն էինք կատարում այդ առարկան ՀՀ դպրոցներում (ուսումնասիրությունները տեղի են ունեցել Գեղարքունիքի, Շիրակի մարզում եւ Երեւանում)։ Իսկ ոչ ֆորմալ կրթության ոլորտում այն մեծ տեմպերով զարգացում է ապրում։ Այսօր Հայաստանում ոչ միայն դասընթացներ են ընթանում, այլեւ որոշ դոնորներ ֆինանսավորում են ձեռնարկատիրության այս մոդեը՝ օգնելով ՍՁ-ներին  հաղթահարել հիմնական խոչնդոտները։

- Ասացիք հիմնական խոչընդոտներ, որո՞նք են այն հիմնախնդիրները, որ առկա են այսօր ոլորտում եւ ի՞նչ պետք է իմանա դեռեւս գաղափար գեներացնող ապագա սոցիալական ձեռնարկատերը։
- Անկասկած, կան բազմաթիվ ռիսկեր եւ մարտահրավերներ, որոնք կապված են լիարժեք սոցիալական ձեռնարկատեր դառնալու հետ, եւ պետք է լիովին տեղյակ լինել դրանց մասին նախքան այս ճանապարհորդությունը սկսելը: ՍՁ-ները պետք է ունենան ամուր եւ հիմնավոր բիզնես պլան, որով կառաջնորդվեն, որն էլ կապահովի համարժեք կենտրոնացում ինչպես միջոցների հայթայթման, այնպես էլ գործառնական նպատակների իրականացման վրա:
Ի սկզբանե ՀՀ-ում ՍՁ-ներ սկսեցին հիմնել հասարակական կազմակերպությունները, որոնք անկախ իրենց կամքից կենտրոնանում էին սոցիալական բաղադրիչի վրա, եւ բաց էր մնում ձեռնարկատիրական հատվածը՝ բավական գիտելիք եւ հմտություն չունենալու պատճառով։ Աստիճանաբար տարբեր ծրագրերի, գաղափարին ամուր կառչած լինելու շնորհիվ շատերն այսօր կարողանում են արդյունավետ կառավարել նաեւ իրենց ձեռնարկատիրությունը։ Հայսատանի սոցիալական ձեռնարկատիրության ասոցացիայի   (ՀՍՁԱ) մեծ ջանքերի շնորհիվ ՍՁ-ն վարակիչ դարձավ եւ այսօր հասավ նրան, որ ՀՀ-ում գրեթե հինգ տարի գործում է ՍՁ դպրոց, իսկ հիմա հիմնադրվում է նաեւ ՍՁ միջազգային ակադեմիա։ Այս կառույցներն այսօր շատ կարեւոր դեր ունեն ոլորտում, որովհետեւ միավորում են ՍՁ-ներին եւ իրենց խնդիրները լսելի դարձնում։  Սոցիալական ձեռներեցության հիմնական խնդիրն այն է, որ բիզնես մոդելները հաճախ հսկայական շահույթներ չեն բերում: Սա, զուգորդված է այն փաստի հետ, որ ՍՁ-ն դեռեւս լայնորեն սխալ է ընկալվում, ստիպում է վարկատուներին զգուշանալ սոցիալական ձեռներեցներին մեծ գումարներ տրամադրելուց: Բացի դա ՍՁ-ի ապրանքանիշի առաջարկն իրականացվում է հատուկ կարիքներով «առաջին գծի» անձնակազմի կողմից, նրանք պետք է ներդրումներ կատարեն վերապատրաստման, մոնիտորինգի գործընթացների եւ սարքավորումների  (եթե այդպիսիք կան) վրա, այնուհետեւ սոցիալական ազդեցության չափման համար: Առանց վերը նշվածը պլանավորելու նրանք չեն կարողանա զարգացում ունենալ։ Այսօր ուսումնասիրեք գյուղատնտեսական ոլորտից մինչեւ թեթեւ արդյունաբերության ոլորտի  հաջողված ՍՁ-ների փորձը, կտեսնեք, որ գրեթե բոլորը կրթական բաղադրիչ են պարունակում, որն էլ  շարունակական բնույթ է կրում։  Ստացվում է, որ հիմնախնդիրներից մեկը ֆինանսական խնդիրն է, որին բախվում է յուրաքանչյուր ՍՁ հիմնադրման օրվանից։
Իհարկե ՍՁ հիմնախնդիր է նաև օրենքի բաց կողմերը և դեռևս հասարակության ու կառավարության կողմից ՍՁ-ի անորոշ ընկալումը։
    
- Ինչո՞ւ է ՍՁ-ն այդպես արագ զարգանում եւ ի՞նչ հեռանկարներ ունի։
- Սոցիալական ձեռնարկատերը կարող է իսկապես լիարժեք կարիերա ունենալ՝ հետեւելով երազանքներին։ Նա փոխում է մարդկանց կյանքը՝ միաժամանակ ֆինանսական ազատություն ձեռք բերելով (հուսով եմ): Հաջողակ ՍՁ-ները կարողանում են միջոցներ հայթհայթել՝ հստակ ցույց տալով, թե ինչպես են տարբերվում մյուս խաղացողներից՝ միեւնույն ժամանակ կենտրոնացած մնալ որոշակի կետում։ Նրանք նաեւ ի վիճակի են կապի մեջ մնալ էկոհամակարգի հետ՝ օգտագործելով թվային հաղորդակցությունը։ Սա բացառիկ ճկունության եւ վստահ երազանքին հավատալու արդյունք է։  Չէ՞ որ, ի տարբերություն ավանդական բիզնեսների, ՍՁ-նեը չեն կարող շեղվել իրենց բիզնես պլանից շահույթի հետեւից ընկնելով, քանի որ ի սկզբանե ստեղծված են սոցիալակն խնդիր լուծելու համար։ Տնտեսագիտական եւ սոցիալական նպատակները պետք է բալանսավորված լինեն եւ հավասար զարգացում ապրեն, եթե բալանսը խախտվում է ՍՁ-ն այլեւս դադարում է իր գաղափարախոսության կրողը լինել։ 
ՍՁ-ները ընդլայնվում են, քանի որ իսկապես աշխատում են հանուն հասարակության ավելի մեծ բարօրության, արագորեն տարածում է գտնում, ի շնորհիվ անհատների աճի ու զարգացման։ Յուրաքանչյուր աշխատող եւ ՍՁ-ների հետ համագործակցող ցանկացած անհատ, եթե անգամ, դուրս է գալիս կառույցից եւ չի համագործակցում կառույցի հետ, այլեւս նախկին անհատը չի, նա դառնում է ավելի նորարար, ավելի խանդավառ, նպատակասլաց, կարեկից, կարող և հետագա իր գործունեությունները պսակվում և պսակվելու են  արժեհամակարգային լուրջ առաջընթացով, ահա, թե ինչո՞ւ է ՍՁ-ն բոլոր ձեռնարկատիրությունների և ՀԿ-ների ապագան։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի տնտեսական վերլուծաբան, տ․գ․թ․, դոցենտ Թամարա Հարությունյանը                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Generalnews.am