ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ
03/10/2022
Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան և Չեխիան Իրանի դեմ նոր պատժամիջոցների առաջարկություններ են ներկայացրել եվրոպական միությանը (ԵՄ)՝ կապված Իրանում կանանց իրավունքների հարցով բողոքի ակցիաները ճնշելու հետ:
Այդ մասին հայտնել է Շպիգելը՝ վկակոչելով իր աղբյուրները:
Գործակալության տվյալներով, ենթադրելի պատժամիջոցներն ուղղված են 16 անձանց, կազմակերպությունների և հաստատությունների հետ, որոնք պատասխանատու են համընդհանուր ակցիաները ճնշելու համար:
Սպասվում է, որ այդ առաջարկությունները կքննարկվեն հոկտոմբերի 17-ին՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: