«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին

17/03/2025

Մարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներում։ Այս մասին հայտնում է Եվրամիության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ իրավիճակը մնում է հանգիստ և հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս ամենին ի պատասխան ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։