ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պե՞տք են մեզ ԵՄ դիտորդները
28/11/2024
ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերմանը Հայաստանից կողմ է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը, այլ նաև Ադրբեջանը։ Այդ իմաստով, պատահական չեն Հայաստանում վերջին շրջանում քննարկումները, ըստ որի սահմանազատված և սահմանագծված վայրերից պետք է հեռացնել ԵՄ դիտորդներին։ Ադրբեջանի հետ խաղաղ համակեցություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկու կողմը կհասկանա, որ պետք է բանակցել առանց միջնորդների։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են ՀՀ-ի ներքաղաքական հիմնախնդիրները և հայ-ադրբեջանական հարաբերությունները։