«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն և ԱՄՆ-ն խթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումները. Շառլ Միշել

17/06/2021

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները խթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումները: Այս մասին Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովից հետո ասել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Նա իր թվիթերյան էջում գրել է. ՛՛Եվրամիությունը և Միացյալ Նահանգները միասին աշխատում են խաղաղության հաստատման և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ՝ քաղաքական կուսակցություններին Վրաստանի խորհրդարան վերադարձնելով, խթանելով Հայաստանում և Ադրբեջանում վստահության ամրապնդման միջոցառումները՛՛: