«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիրիայում լարված իրավիճակ է․ ԱԳՆ-ն՝ տեղի ՀՀ քաղաքացիների մասին

29/11/2024

Սիրիայում ծավալված իրադարձություների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- նշել են գերատեսչութունից:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքամետ ահաբեկչական խմբավորումները Հալեպի շրջանում հարձակում են գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա, որի ընթացքում զինյալներին հաջողվել է գրավել մի շարք գյուղեր և մոտենալ մարզի վարչական կենտրոնին։ Սիրիական բանակը պատասխանել է գրոհին։ Ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ են կրել։ Գրոհայիններն այսօր հարձակման ընթացքում փակել են Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով, դիտորդների տվյալներով, զոհվել է մոտ 200 մարդ։