«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բելենենսեշի» դեմ խաղում

05/08/2021

«Ռոման» ընկերական խաղում հաղթել է պորտուգալական «Բելենենսեշին»։ Հանդիպումը կայացել է Պորտուգալիայում և ավարտվել 3-1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել այս խաղում․ 85-րդ րոպեին նրա փոխանցումից հետո գոլ է խփել Բորխա Մայորալը։ «Ռոմայի» կազմում գոլեր են խփել նաև Էդին Ջեկոն ու Նիկոլո Ձանիոլոն։

2021/2022 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռոման» ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի։ Օգոստոսի 7-ին Ժոզե Մոուրինյուի սաները կմրցեն «Բետիսի» հետ։ Հանդիպումը կկայանա Սևիլիայում: