«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին հումանիտար նպատակների համար

30/09/2020

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը  պատրաստակամություն է հայտնում 50 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել հումանիսար նպասակների  համար «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մենք և մեր սահմանները. բոլորս Արցախի համար» միջոցների հավաքագրման համազգային արշավի շրջանակներում։

 Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Աշխատակիցները պատրաստ են նաև պարբերաբար տրամադրել սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր և դեղորայք  Արցախի բնակչությանը։

-Արցա՛խ, մենք քեզ հետ ենք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։