«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

 Արևմուտքում վերջանում են Ուկրաինային զենքի մատակարարման պաշարները․ New York Times

27/11/2022

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրները սկսել են դժվարությամբ զենք պատակարարել Ուկրաինային, քանի որ նրանց պաշարները սպառվում են։

Տանկերի և հրետանու նման ծավալով օգտագործմամբ պատերազմը Եվրոպայում թվում էր անհավանական, այդ պատճառով վերջին տասնամյակում ՆԱՏՕ-ն զգալիորեն կրճատել էր իր սպառազինությունը։

Նույնիսկ ԱՄՆ-ն ունի սահմանափակ քանակությամբ զենքերի պաշար, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային։ Ընդ որում ԱՄՆ-ն չի ցանկանում խիստ կարևոր զինատեսակները, որոնք գտնվում են Թայվանում և Կորեական թերակզղում և որոնց միջոցով նա դիմակայում է Չինաստանին և Հյուսիսային Կորեային, ուղարկել Ուկրաինա։

Եվ հիմա, պատերազմի մեկնարկից 9 ամիս անց, նման կոնֆլիկտներին իր անպատրաստության պատճառով, Արևմուտքը հուսահատ փորձեր է ձեռնարկում, որպեսզի կարողանա զինել Ուկրաինային, միաժամանակ լրացնելով իր պաշարները։

Ուկրաինայում այնքան քանակությամբ զենք և զինամթերք է սպառվում, ինչպիսին չէր եղել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։

Համեմատության համար ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նշում են, որ ուկրաինական պատերազմի մեկ օրը հավասար է աֆղանական պատերազմի մեկ ամսվանը։ 

Որպես օրինակ նշվում է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ն օրական օգտագործում էր 300 հրետանային արկ ու առանձնապես չէր անհանգստանում հակաօդային պաշտպանության համար, իսկ Ուկրաինան մեկ օրում իրականացնում է 1000-ից ավելի հրետանային հարվածներ, սակայն չի կարողանում պաշտպանվել ռուսական հրթիռներից և իրանական հարվածային անօդաչու թռչող սարքերից։