«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ–ում ԵՄ առաքելությունն աշխատանքը կսկսի փետրվարի 20-ից

08/02/2023

Հայաստանում ԵՄ առաքելությունը կսկսի աշխատանքը փետրվարի 20-ից, որի կազմում կլինեն 8 ժանդարմներ Ֆրանսիայից։

Այս մասին CivilNet-ին հայտնել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն:

«Ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը»,–ասել է Լուազոն։

Նրա խոսքով` առաքելությունը լինելու է ԵՄ «աչքերն ու ականջները տեղում», և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները:

Պատգամավորը հույս է հայտնել, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ։