«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ կառավարությունը կրկին համալրվել է սփյուռքահայերով

10/09/2021

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ կառավարությունը կրկին համալրվել է սփյուռքահայերով:

«Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ կառավարությունում»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: Հանձնակատարի գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցել է գերատեսչություններ:

Լիբանանից Գասիա Սամուելյանը և Ռուսաստանից Ռուզաննա Գրիգորյանը կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում իր մեկամյա աշխատանքը կսկսի ռուսաստանահայ Մարիամ Մնացականյանը:

Լիբանանահայ Զեփյուր Չահրոզյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը: Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը և Բելգիայից Նունե Հարությունյանը կաշխատեն Երևանի քաղաքապետարանում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում իր կարիերան կշարունակի Մարիա Հակոբյանը՝ Շվեդիայից: