«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թուրք նախագահը ընդդիմանում է Բայդենի հայտարարությանը և հերքում ցեղասպանության փաստը

06/05/2021

Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը ենթադրում է չեզոքություն միջազգային հարցերում, 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզկիրը ցույց տվեց ոչ պրոֆեսիոնալիզմ և աջակցեց Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Ի պատասխան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ​​ներկայացուցչի Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին` Բազմակողմանիության և խաղաղության համար դիվանագիտության միջազգային օրվան նվիրված հանդիպմանը, Բոզկիրը նշեց, որ ցեղասպանության փաստի առկայությունը պետք է որոշվի իրավասու միջազգային դատական ​​մարմնի կողմից ՝ դրանով կասկածի տակ դնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ ճանաչել հայերի ցեղասպանությունը:
«Ցեղասպանության հանցագործությունը պետք է որոշի իրավասու դատական ​​մարմինը: Այլ կերպ ասած, միջադեպը որպես ցեղասպանություն որակելու համար իրավասու միջազգային դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի», - բացատրեց Բոզկին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի այս հայտարարությունը միայն հաստատում է, որ հայկական կողմը պետք է դիմի Միջազգային դատարան `ցեղասպանության հարցը վերջնականապես փակելու և Թուրքիայի «սուտ բերանը փակելու» համար:
@ infoteka24
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան