«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիայի քրդական ուժերը հրթիռակոծել են Թուրքիայի տարածքը. կան զոհեր

21/11/2022

Սիրիայի հետ սահմանամերձ Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Քարաքամըշ շրջանը հրթիռակոծվել է Սիրիայի քրդական ուժերի կողմից: Տեղի ունեցածի հետևանքով  սպանվել է 3 մարդ, 6 հոգի էլ վիրավորվել է: Սպանվածների մեջ կա նաև երեխա: Քարաքամըշ շրջանի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է 5 հրթիռ:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 20-ին Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրաիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ։

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (SDS) հրամանատարությունը դատապարտել էր թուրքական օդուժի հարձակումները՝ նշելով. «Քուրդ մարտիկներն անպատասխան չեն թողնի այս ագրեսիվ հարձակումը և կհարվածեն թուրքական զորքերին ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում չեն սահմանափակվելու միայն ավիահարվածներով: Ըստ Էրդողանի`ռազմական գործողությունները ընթանալու են նաև ցամաքում։
https://www.ermenihaber.am/