«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաց-լեհական ընկերությունը մտադիր է տարեկան մոտ 1000-1500 ռազմական անօդաչու թռչող սարք արտադրել

27/01/2023

Վրաստանն ապրիլից սկսում է սեփական ռազմական անօդաչու սարքերի զանգվածային արտադրություն: Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, գրում է jnews.ge-ն:

Լեհական WB Electronics ընկերությունը և վրացական «Դելտա» ռազմագիտատեխնիկական կենտրոնը Վրաստանում համատեղ ընկերություն են հիմնել, որն էլ զբաղվելու է անօդաչուների արտադրությամբ։

ԱԹՍ-ների որոշ պատրաստի օրինակներ արդեն փորձարկվել են Վրաստանի վարչապետի, պաշտպանության, ներքին գործերի նախարարների ներկայությամբ։

Վրաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, խոսքը կամիկաձե և հետախուզական անօդաչուների մասին է, վրաց-լեհական ընկերությունը մտադիր է տարեկան մոտ 1000-1500 ռազմական անօդաչու թռչող սարք արտադրել։