«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայ 10 մարզիկներից 5-ը Շիրակի մարզից են

03/04/2021

Ապրիլի 3-11-ը Մոսկվայում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 10 մարզիկներից 5-ը Շիրակի մարզից են։

 

Շիրակի մարզպետի խորհրդական Լևոն Անանյանն այցելել է Օլիմպավան, հանդիպել մեր ծանրորդներին` մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունից հաջողություններ ու հաղթանակ մաղթել բոլորին։

 

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային մրցաշար է։