Ուրբաթ, Մայիսի 07, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թբիլիսիում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

13/04/2021

Թբիլիսիում այսօր՝ ապրիլի 13-ին, չնայած անձրևոտ եղանակին կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Ցուցահանդեսը ներկայացվել է Թբիլիսիի ազատության հրապարակում տեղակայված սակրեբուլոյի (ավագանի) շենքի դիմաց: Միջոցառման կազմակերպիչները՝ «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամները, հաղորդել են, որ ցուցահանդեսը  կտեղափոխվի Վրաստանի նախագահի նստավայրի հարակից տարածք։

Նկարներում պատկերված են դրվագներ ոչ միայն հայոց ցեղասպանությունից, այլև Արցախի հոգևոր ժառանգությունից, որ պղծվել է 2020թ. պատերազմից հետո:

Նման ցուցահանդես կազմակերպությունն անցկացրել էր նաև 2018-ին: Ավանդույթի համաձայն, ապրիլի 23-ին անցկացվում է ջահերով երթ դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, այնուհետև՝ ապրիլի 24-ին՝ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև: Նախորդ տարի այս միջոցառումները չեն կայացել պանդեմիայի պատճառով: