«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամփոփվել են 2021 թ. ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները

20/01/2022

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել 2022 թվականի հիմնական խնդիրները:

Խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը պատվոգրեր է հանձնել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին: