«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան միշտ աչք է ունեցել Հարավային Կովկասի վրա. Ռոբերտ Քոչարյան

03/09/2020

Եթե լիովին օբյեկտիվ լինենք, ապա Ռուսաստանը միակ երկիրն է, որը զսպում է Թուրքիայի նկրտումները: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով հարցին` Թուրքիան դրդել է Ադրբեջանին հուլիսյան սրումներ ժամանակ, նախկին նախագահը պատասխանել է. եւ այո, եւ ոչ: «Հակամարտության ընթացքում Թուրքիան իրեն ծայրաստիճան ագրեսիվ էր պահում եւ չափազանց կտրական: Բայց ես տեղեկություն չունեմ, որ Թուրքիան դրդել է: Եվ ինձ թվում է, միջադեպը տեղի է ունեցել պատերազմող կողմերի առաջնագծի ուժեղացման տրամաբանության մեջ: Բայց թե ինչպես է Թուրքիան մտել գործընթացի մեջ, բազմաթիվ հարցեր է հարուցում: Դա, իհարկե, խնդրահարույց է մեզ համար: Թուրքիան գոյաբանական սպառնալիք է ներկայացնում, ուստի մենք ցավոտ ենք արձագանքում՝ զորավարժություններ եւ այլն: Թուրքիան միշտ աչք է ուղղել Հարավային Կովկասի վրա: Այս իրավիճակում այն ցանկանում է ընդլայնել իր ներկայությունը, դա տեղավորվում է ընթացող գործընթացների մեջ: Եթե լիովին օբյեկտիվ լինենք, ապա Ռուսաստանը միակ երկիրն է, որը զսպում է Թուրքիայի նկրտումները: Վաշինգտոնի եւ Բրյուսելի սպառնալից բղավոցներն այլեւս չեն աշխատում»,- ասել է նախկին նախագահը: