«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության՝ պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը․ Պապիկյան

26/11/2025

2019 թվականից սպաներին բնակարան հատկացնելու ծրագիրը չի գործում։ ՊՆ-ն փորձում է լուծել միայն հերթագրվածների խնդիրները։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով քաղաքացու հարցին։

«Միակ լուծումը, որ կարող է առաջարկել ՊՆ-ն, կրկին վերադառնալ ԶՈւ, հնարավորություն ունենալ օգտվել մեկ այլ ծրագրից՝ զինծառայողներին հիպոտեկային արտոնյալ ծրագրից», -ասաց Պապիկյանը։

Նախարարը նաև հայտարարել է, որ պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված որոշակի զորամասերում՝ պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: