«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որ ուժը քանի քվե է ստացել Կոտայքի մարզում

21/06/2021

ArmDaily.am-ն առանձնացրել է առանձին մարզերում քաղաքական կուսակցությունների ստաված քվեները։
Ըստ այդմ, Կոտայքի մարզում, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ավանդաբար առաջատար է եղել, այս տարի ստացել է միայն ընտրողների 8.09 տոկոսի քվեն կամ 9 760 ձայն։
Իսկ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը ստացել է 63 388 ընտրողի քվե կամ 52.51 տոկոսը։
Կոտայքում «Հայաստան» դաշինքը ստացել է 25 622 քվե կամ 21.23 տոկոսը։
«Պատիվ ունեմ» դաշինը ստացել է 4 282 քվե կամ ձայների 3.55 տոկոսը:
Մեկ տոկոսի շեմը Կոտայքում չեն հաղթահարել «Արդար Հայաստանը», «Զարթոնքը», «Ազատությունը», «Միավորված Հայաստանը», «Համահայկական ազգային պետականությունը», «Լուսավոր Հայաստանը», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հանրենիքը», «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը», «Քաղաքացու որոշումը», «Ազգային օրակարգը», «Վերելքը», «Ազգային օրակարգը», «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը», «Ինքնիշխան Հայաստանը»։