«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ասադ-Պուտին հանդիպման մանրամասները. Երկու կողմերն ընդգծել են սիրիական բոլոր հողերի ազատագրումը

16/09/2021

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի օրը չնախատեսված այցով մեկնել է Ռուսաստան՝ հանդիպելու Սիրիայի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Սիրիական իրազեկ աղբյուրները հայտնել են, որ փակ հանդիպումը տևել է 90 րոպե, որից հետո հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի արտգործնախարարը և Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Ըստ այդ աղբյուրների, Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում թուրքիայի կողմից հովանավորվող «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից գրավված տարածքները, Դամասկոսին տնտեսական աջակցություն ցուցաբերելը և Սիրիայի էլեկտրակայանների վերանորոգումը հանդիպման հիմնական թեմաներն էին:

Ըստ նշված աղբյուրների, այս հանդիպմանը քննության է առնվել նաև Սիրիայում տիրող իրավիճակը: Մասնավորապես, Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքի կարեւոր հատվածները վերջերս են ազատագրվել, իսկ մյուս հատվածները` ավելի ուշ:

Ըստ այդ աղբյուրների, հանդիպման ժամանակ բարձրացվել է նաեւ Իդլիբ քաղաքի ազատագրման հարցը: Ասադի այցը տեղի է ունեցել Դարաա-ալ-Բալադի ազատագրումից հետո, և, ըստ ամենայնի, նպատակ ունի ավարտել նահանգի մնացած ազատագրումները:

Սիրիական աղբյուրները հայտարարել են, որ Սիրիայի պաշտպանության նախարարի՝ հանդիպմանը միանալը վկայում է այն մասին, որ Մոսկվան Դամասկոսի հետ միասին ձգտում է ավարտին հասցնել Սիրիայի տարածքի ազատագրումը. Ինչ-որ կերպ, ռուս առաջնորդները Սիրիայի տարածքի ազատագրման ավարտը դիտարկում են որպես խնդիր, որը չի կարող հետ կանգնել:

Վերջին օրերի իրադարձությունները Իդլիբ նահանգում, պիստ մտահոգիչ են և արդեն ռուս-թուրքական զորքերի միմյանց հետ հավանական բախումները շոշափելի են: Ռուսական կողմը խիստ դժգոհ է Իդլիբում թուրքական կողմի գործողություններից և հավանաբար մոտ օրերս լուրջ զարգացումներ են սպասվում Իդլիբի և միևնույն ժամանակ ռուս-թուրքական ճակատում:

Իդլիբում ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ սրումը նաև իր ազդեցությունը կարող է ունենալ Արցախի հարցում, որտեղ հավանաբար թուրքերը կփորձեն խանգարել թե ռուսներին և թե պարսիկներին:

©️ #ՓԱԿԱԳԻԾ