«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը նշել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի պայմանը

06/11/2024

Հեզբոլլահի նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը տեսաուղերձի ժամանակ նշել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի պայմանը:

Նա, մասնավորապես, ասել է. «Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Իսրայելը դադարեցնի իր ագրեսիան Լիբանանի դեմ, և միայն դրանից հետո մենք կհամաձայնվենք անուղղակի բանակցությունների գնալ Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրիի միջնորդությամբ»:

Բացի այդ՝ Քասեմը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը, նշել է. «Հեզբոլլահը ծրագրեր չի կազմում՝ հիմնվելով ամերիկյան ընտրությունների վրա։ Նրանք մեզ համար արժեք չունեն»։