«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկի շուրջ գործնական աշխատանք է տարվում

04/08/2021

Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկի շուրջ գործնական աշխատանք է տարվում։ Այս մասին «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Սյունիքի մարզում մասնակիորեն իրագործվել է այս գաղափարը, որտեղ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված։ Դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է: Այժմ Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, որպեսզի մեր սահմանապահներին տեղակայենք այդպիսի խնդրահարույց վայրերում, մասնավորապես այն վայրերում, որտեղ ճանապարհը երկու տարածքով է անցնում»,- ասել է Կոպիրկինը:
ՌԴ դեսպանը անդրադառնալով մյուս խնդրահարույց տարածքներին, նշել է, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։