«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման թեման». Կրեմլը հայտնել է Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցի մասին

15/04/2021

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, այս մասին հաղորդում է  Կրեմլի պաշտոնական կայքը:
Քննարկվել են երկկողմ օրակարգի մի քանի կարևոր հարցեր: Նրանք փոխադարձ դիրքորոշում են հայտնել ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա համապարփակ ամրապնդման ուղղությամբ:
Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս Ադրբեջան կատարած այցի համատեքստում շոշափվել է նաեւ լեռնային-ղարաբղյան կարգավորման թեման:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել շփումները տարբեր մակարդակներում:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան