«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

22-ամյա երիտասարդը բուքմենյքերական կայքում այլ անձի հաշվի ու այլ անձի բանկային քարտի գործադրմամբ խոշոր չափի գումար է կանխիկացրել․ ՔԿ

07/07/2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքերը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 22-ամյա երիտասարդը 2021 թվականի սեպտեմբերի 4-ին, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «adjarabet.am» բուքմենյքերական կայքում մուտքագրել է ծանոթի անվամբ իրեն հայտնի գրանցված նույնականացման համարի խաղային հաշվի մուտքանունն և գաղտնաբառը, հասանելիություն ստացել նրա խաղային հաշվին և դրան կցված վերջինիս քրոջ անվամբ թողարկված բանկային քարտի հաշվից, մաս-մաս իր խաղային հաշվին է փոխանցել խոշոր չափի ընդհանուր՝ 585․000 ՀՀ դրամ գումար: 

Այնուհետև իր կողմից հափշտակված գումարը կանխիկացնելու նպատակով, զանգահարել է ընկերոջը, այն ներկայացրել որպես խաղադրույքի արդյունքում հաղթած գումար, վերջինիս տրամադրել հիշյալ ծանոթի խաղային հաշիվը, ուղղորդել հափշտակված գումարը փոխանցել իր բանկային հաշվեհամարին, կանխիկացնել այն և հանձնել իրեն: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

22-ամյա երիտասարդի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: