«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչո՞վ է տարբերվում ճանապարհը միջանցքից. պարզաբանում է մասնագետը

25/11/2021

Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ի մամուլի ուսուլիսի ժամանակ, Հայաստանով Ադրբեջանին ճանապարհ կամ միջանցք տալու մասին հնչեցին բազում պնդումներ, հերքումներ և հաստատումներ։

Փաշինյանն ասաց, որ ինքը հայտարարել է՝ Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ տալու է։

Այս հայտարարությունից հետո հանրության շրջանում սկսվեցին քննարկումներ՝ ի՞նչ է ճանապարհն ու ինչ է միջանցքը, որն է դրանց տարբերությունը, ի՞նչ ապաշրջափակման մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը տալիս է այս հարցերի պատասխանը։

«Սուվերենության և վերահսկողության մասին է գնում խոսքը, այսինքն ճանապարհն ընդամենը ճանապարհ է, կողքիդ երկրի ճանապարհով անցնում ես, իսկ միջանցքը դրա վերահսկողության մեխանիզմն է, ամենակարևոր առանցքային տարբերությունն է որից որ լիքը բան է բխում»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Անդրադառնալով ապաշրջափակմանը՝ Սարգսյանն ասաց՝ «Ոչ միայն մեզ են ապաշրջափակում, այլև մենք ենք ապաշրջափակում, եթե մենք ճանապարհ կամ միջանցք ենք տալիս դա ապաշրջափակում է Նախիջևանի և Ադրբեջանի, որովհետև նրանք իրար հետ վերջապես կապ են հաստատում, այս առումով պետք է հաշվի առնել, որ ոչ միայն մեզ են ապաշրջափակելու, այլ նաև մենք ենք ապաշրջափակելու»։

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում նշեց, որ Ադրբեջանին ճանապարհ տալը ձեռնտու է նաև Հայաստանի համար, թե ինչով է ձեռնտու՝ Սարգսյանը դժվարանում է պատասխանել։

«Դժվարանում եմ ասել՝ ինչով է ձեռնտու։ Այս հարցը տարբեր շրջանակներում քննարկվում է։ Եթե լինի ճանապարհ՝ ուրիշ է, եթե միջանցք՝ ուրիշ է, պետք է հասկանալ ճանապարհ է, թե միջանցք ու անվտանգությունը ապահովենք»,-ասաց Սուրեն Սարգսյանը։