«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամենահին կոնյակը Հայաստանում է արտադրվել. Իսպանական Forbes-ը հոդված է հրապարակել

31/07/2021

Իսպանական Forbes-ը Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար 7 տպավորիչ ուղղությունների թվում, ուր մարդիկ կարող է այցելել, չնայած COVID-19–ի։

Հայաստանին նվիրված բաժնում նշվում է, որ հայերը կոնյակն իրենց հողում պատրաստել են դեռևս բաբելոնյան ժամանակաշրջանում։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:

«Արարատ կոնյակը, որն անվանվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Արարատ լեռան պատվին, ընկույզի, համեմունքների, մուգ շոկոլադի և վանիլի բույր ունի։ Գաղտնիքը նրանում է, որ այն արտադրում է տեղական խաղողի սորտերից։ Համային հատկություններն այն ստանում է նաև Արարատյան դաշտի կլիմայի և հայկական կաղնու տակառներում կրկնակի թորման և հնեցման հնագույն մեթոդի շնորհիվ», - ասվում է հոդվածում։

Նշենք, որ Իսպանական Forbes-ը տպավորիչ ճանապարհորդությունների ուղղությունների թվում ներառել է նաև Մալթան, Էկվադորը, Նամիբիան, Իռլանդիան, Վրաստանը, Բոլիվիան։