ԱՄՆ գլխավոր հետախուզական գործակալությունները լիազորությունների և խնդիրների պատճառով ընդհարվել են
Կենտրոնական հետախուզական վարչությունը դադարեցրել է իր մասնակցությունը հետախուզական որոշ գնահատականների պատրաստմանը, ներառյալ Իրանի հետ պատերազմին առնչվող նյութերը, որոնք թողարկում է երկրի գլխավոր հետախուզական գրասենյակը՝ հետախուզական տվյալների փոխանակման և լիազորությունների բաշխման հարցերի շուրջ սրված տարաձայնությունների ֆոնին, փոխանցում է Reuters-ը։
ԿՀՎ-ի և Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի (ODNI) միջև ներքին լարվածությունը շարունակվում են արդեն ավելի քան մեկ տարի և խաթարում են ազգային անվտանգության վերաբերյալ վերլուծական նյութերի շուրջ համատեղ աշխատանքը, որոնց վրա ԱՄՆ նախագահներն ավանդաբար հենվում են բարդ միջազգային ճգնաժամերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս, հայտնել են ամերիկացի պաշտոնյան և իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ։