«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Թուրքական լիրայի արժեզրկման հանգամանքները և հետևանքները (տեսանյութ)

07/12/2021

Թուրքիայի դրամական միավորի՝ թուրքական լիրայի արժեզրկման հարցը վերջին շրջանում հաճախ է հայտնվում քննարկումների օրակարգում։

Դեռ տարեսկզբին արձանագրված լիրայի անկումը զգալիորեն խորացել է։ Եթե ժամանակին ԱՄՆ 1 դոլարն արժեր 7.5 լիրա, ապա հիմա այն արդեն գերազանցում է 13-ը։

Թուրքական փողի արժեզրկումը մեկնաբանվում է տարբեր կերպ. ոմանք կարծում են, թե արժեզրկումը թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետևանք է, ոմանք խոսում են թուրքական արդյունաբերության զարգացումից, իսկ ոմանք էլ դրանով կանխատեսում են թուրքական պետության կործանումը։

Թուրքիայում տեղի ունեցող տնտեսական գործընթացների, դրանց ներքին ու արտաքին քաղաքական ազդեցության մասին «Օրբելի» կենտրոնը զրուցել է տնտեսագետ Տաթևիկ Առուստամյանի և թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ։