«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր էլ պատրաստ եմ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց․ վարչապետ

08/12/2021

Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։

«Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերն այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն և հիմա էլ եմ առաջարկում։ Որովհետև մենք այն ժամանակ պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով արել ենք ադրբեջանական կողմին այդ առաջարկը, որը ցավոք, արձագանք չի գտել»,- ասաց նա: