«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանում 25 դրամ. Հայաստանում՝ 520. բենզինի գները շարունակում են բարձր մնալ

08/12/2021

Հայաստանում բենզինի գները շարունակում են բարձր մնալ. այս ոլորտում բարձր գնաճ արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի գներն աճել են 3.2, իսկ եւ դիզելային վառելիքի գները՝ 3.1 տոկոսով։ Բայց մեկ տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է բենզինի 48.1 տոկոս գնաճ, իսկ դիզելային վառելիքը թանկացել է 53.1 տոկոսով: Նշենք, որ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 510-520 դրամով, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը՝ 530-540 դրամ: Իսկ սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է՝ 620 դրամով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ռուսաստանում բենզինի մեկ լիտրը վաճառվում է 338 դրամով, Ղազախստանում այն արժե 225 դրամ: Իրանի Իսլամական Հանրապետությունում բենզինի մեկ լիտրը վաճառվում է 25 դրամով: