«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրաձգություն Չիկագոյում շքերթի ժամանակ, կան զոհեր և վիրավորներ

04/07/2022

Չիկագոյի մերձակայքում գտնվող Հայլենդ Պարկ քաղաքում շքերթի ժամանակ հրաձգության զոհ է դարձել վեց մարդ, հայտնում է Iz.ru-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ դեպքի վայրից հոսպիտալացվել է 24 վիրավոր։

Քաղաքապետարանը խորհուրդ է տվել քաղաքի բնակիչներին և հյուրերին ապաստանել անվտանգ վայրերում, քանի որ զինված անձի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

Երկուշաբթի կեսօրին մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանության սպա Քրիս Օ'Նիլն ասաց, որ կրակողը, ով դեռ ազատության մեջ է և համարվում է զինված և վտանգավոր, նկարագրվում է որպես սպիտակ տղամարդ, 18-ից 20 տարեկան, երկար սև մազերով: փոքր կազմվածք, սպիտակ կամ կապույտ շապիկ հագած: