«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինի Իտուրուպ կղզի այցից հետո ավելի է սրվել հակառուսական տրամադրությունները Ճապոնիայում և դժվարացել է հարաբերությունների վերականգնումը․ Ճապոնիայի վարչապետ

14/08/2026

Ճապոնիան խիստ բողոք է հայտնել Պուտինի այցի կապակցությամբ։

«Պուտինն այցելեց Իտուրուպ կղզի (ամենամեծ կղզին՝ Կուրիլյան կղզիների խմբում) և մենք խիստ բողոքում ենք այս գործողության դեմ։ Հյուսիսային տարածքները Ճապոնիայի տարածքի անբաժանելի մասն են կազմում՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի համաձայն։

Ռուսաստանի ներկայիս նախագահի Իտուրուպ այցը հակասում է Ճապոնիայի հետևողական դիրքորոշմանը Հյուսիսային տարածքների վերաբերյալ։

Այն նաև վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները և բացարձակապես անընդունելի է։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չափազանց բարդ են։ Նույնիսկ այս պայմաններում Ճապոնիան գործադրել է բոլոր ջանքերը։

Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս այցը ավելի է սրել հակառուսական տրամադրությունները Ճապոնիայում և դժվարացրել է հարաբերությունների վերականգնումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

Մենք ցանկանում ենք, որ ռուսական կողմը լրջորեն ընդունի ստեղծված իրավիճակի լրջությունը»,-նշել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին։